Թե ինչու՞ այդպես էլ Աժ-ն չընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքը. Հրապարակ
Հարցին, թե ինչու այդպես էլ Աժ-ն չընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքը, երբ տևական ժամանակ օրենքի նախագիծը շրջանառության մեջ էր Աժ-ում և անգամ ներառված մեծ օրակարգում, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Բանն այն է, որ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պարզվեց, որ նման օրենք հնարավոր չէ ընդունել, որովհետև Սահմանադրությունում հղում չկա Հանրային խորհրդի մասին»:
Այլևս չի՞ լինելու այդ բարեփոխումը: «Սերժ Սարգսյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկել են սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ ներառել այդ հարցը ևս. երբ կլինի սահմանադրական փոփոխությունների վերջնական տեքստը, պարզ կլինի՝ այդ առաջարկը կա՞, թե՞ ոչ»: Հիշեցնենք, որ օրենքի նախագծով նախատեսված է շատ մեծ լիազորություններ տալ Հանրային խորհրդին՝ ընդհուպ ԱԺ լիագումար նիստերում, հանձնաժողովներում, ինչպես նաև կառավարությունում ներկայացուցիչներ ունենալու, այդ մարմիններում ելույթ ունենալու իրավունքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
