Թե ինչու փոխարինվեց Մխիթարյանը
Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոստով»-ի դեմ առաջին խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե ինչու փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին:
«Մենք գիտեինք, որ Մխիթարյանը չի կարող խաղալ 90 րոպե: Հենրիխի առողջական վիճակը վտանգելու մտադրություն չունեինք: Այդ պարագայում նշանակություն չունի նույնիսկ խաղի արդյունքը: Մենք միասին էինք կայացրել այդ որոշումը: Նա դեռ չի վերականգնել լավագույն մարզավիճակը
Մխիթարյանին հարձակման գծում ազատություն էինք տվել Իբրահիմովիչի հետ՝ փորձելով նրա համար գտնել գոլ խփելու համար ազատ գոտիներ: Հենրիխն, ինչպես միշտ, ամեն բան լավ կատարեց և խաղն ավարտեց առանց վնասվածքի: Իսկ դա շատ կարևոր է մեզ համար»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: