«ՏԵՑ-ի կռուգում» գործող «Մուլտի Լիոն»-ի գազալցակայանը դարձյալ «չայեվոներ» է՞ պահանջում...
Մի անգամ առիթ ունեցել եմ գրելու, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լիոն» գազալիցքավորման կայաններում նորից շարունակվում են «հին ու բարի» ավանդույթները: Այն է, Մուլտի Գազից օգտվող վարորդներից շատերը դժգոհում են, որ տեղի «զապրավչիկները » «չորով» թեյավճարներ են պահանջում, հետո անցնում իրենց բուն գործին:
Սակայն, այս մասին բարձրաձայնելուց հետո, տեւական ժամանակ այդ ավանդույթները կարծես թե սառեցվեցին: Ծառուկյանին պատկանող գազալցականաներում, նույնիսկ մեծ պաստառներով ազդարարարեցին, այն մասին, որ թեյավճար չկա:
Իսկ թե ի՞նչ փոխվեց այս ամենից հետո, որ օրերս նորից Ծառուկյանին պատկանող գազալցականներում սկսեցին թեյավճարներ ուզել, հարցադրում անելով. « Հիմա ո՞նց լիցքավորենք, լա՞վ լցնենք,թե՞, .... Այսինքն թեյավճարով, թե՞ առանց թեյավճարի», դժվարանում եմ ասել:Նախօրեին էլ, «Տեցի Կռուգ» կոչվող հայտնի թաղամասում գործող «Մուլտի Լիոն »
գազալցակայանում «զապրավչիկները» կրկին թեյավճար են պահանջել, ասելով, 300 դրամը տուր նորմալ լիցքավորենք...
Հիմա հարց է առաջանում, «Մուլտի Լիոն» աշխատակաիցների մոտ ինչպե՞ս է պատահում, որ մի կարճ ժամանակ հետո «գազը թողնում» է ու լիցքավորման կայանի աշխատակիցները սկսում են իրենց ոչ ադեկվատ դրսեւորել վարորդների նկատմամբ:
Եւ վերջապես ի՞նչ է մտածում այս ամենաթողության մասին խնամի վարչապետն ու նրա ղեկավարած կոռուպցիոն խորհուրդը:
Արդյո՞ք ԱԺ շարքային պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էլ տեղյակ է ստեղծված իրավիճակից, թե՞ ոչ: Կարծում եմ Ծառուկյանի դժվար թե դուր գա եւ գոհացնի իր աշխատակիցների թույլ տրված արկածները ՝ իրեն իսկ պատկանող գազալիցքավորման կայաններում: Իսկ եթե Ծառուկյանը կհանդուրժի նրանց լկտի պահվածքը, ապա հետեւություններս կներկայացնեմ հաջորդիվ...
Դեմ չէի լինի լսելու «Մուլտի Լիոն» -ի արձագանքը՝ դժգոհությանս առթիվ, եւ չէի զլանա հանրայնացնելու, թե ինչ քայլ է կատարել այս ուղղությամբ գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: