Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 194 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 167-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 55-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
