Թեժ վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում (տեսանյութ)
Օգոստոսի 17-ին Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Սարգսյան փողոցի տներից մեկից դանակահարություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մուշի 2-րդ թաղամասի բնակիչ Գարեգին Զաքարյանին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Զաքարյանը նախորդ օրը վիճաբանել էր նույն թաղամասի բնակչի հետ, որի ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով 3 անգամ հարված էր նրան:
Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: