Թեհլիրյաններ տեսնում եմ... Նեմեսիսի հուշարձանի վրա կան դատարկ տեղեր, որոնք լրացվելու են...
Թեհլիրյաններ տեսնում եմ... Նեմեսիսի հուշարձանի վրա կան դատարկ տեղեր, որոնք լրացվելու են...
«Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ, հանրային գործիչ Այսեր Իսայանը, արդեն 10-րդ օրն է, ինչ հանուն Արցախի, անժամկետ նստացույց է անում Նեմեսիսի հուշակոթողի մոտ։ Նրա նպատակն է աշխարհի գերտերությունների ուշադրությունը գրավել Արցախյան խնդրի կարգավորման վրա, քանի որ, իր կարծիքով ավելի քան 120 հազար արցախցի փաստացի գտնվում է գաղութացման վտանգի տակ։