Թեհրան է ուղարկվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2-րդ խմբաքանակը
Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակն ուրբաթ ուղարկվել է Թեհրան: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակն, ինչպես և խոստացվել էին ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հինգշաբթի երեկոյան հասել է իրանական դեսպանություն: Ուրբաթ այն հատուկ չվերթով ուղարկվել է Թեհրան»,- ասել է իրանցի դիվանագետը:
Առաջին խմբաքանակն Իրանի մայրաքաղաք էր ուղարկվել փետրվարի 4-ին:
Հիշեցնենք, որ ռուսական դեղամիջոցով անվճար պատվաստումն Իրանում մեկնարկել է փետրվարի 9-ին:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,49 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 58 հազարը:
