Թեհրանի կարմիր գծերը Սյունիքի հարցում անփոփոխ են․ ՀՀ-ում Իրանի հյուպատոս (տեսանյութ)
Բնականաբար Իրանի ռազմավարությունը այս հարցում միշտ հստակ է եղել եւ միշտ նույն պատասխանն է տրվել այս հարցին։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։
«Ռազմավարությունը շատ հստակ է։ Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում պարոն Փաշինյանը Իրան այցելեց, հանդիպեց Իրանի հոգեւոր առաջնորդին եւ նորից քննարկվել է նման թեմա։ Եւ նորից Իրանը շեշտել է իր ռազմավարությունը, եւ մեր բոլոր խոսքերը միշտ նույնն են», - ասել է նա՝ հաստատելով, որ Իրանի կարմիր գծերը Սյունիքի հարցում անփոփոխ են։
Մանրամասները տեսանյութում: