Տեր-Պետրոսյանն արգելել է Ստեփան Դեմիրճյանին մասնակցել Ծառուկյանի խորհրդաժողովին.
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին և անգամ ԲՀԿ-ին տեղեկացրած է եղել այդ մասին:
Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, տեղեկանալով այդ մասին, իր մոտ է հրավիրել Դեմիրճյանին և ուղիղ տեքստով ասել, որ ինքը նրա մասնակցությունն այդ ժողովին կդիտարկի որպես իր նկատմամբ վիրավորանք: Դրանից հետո Դեմիրճյանը հրաժարվել է մտադրությունից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
