Տեր-Պետրոսյանի ջանքերը՝ վերականգնել «հրաշալի քառյակը», հաջողությամբ չեն պսակվել.
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցությունում այսօր տեղի է ունենալու եռյակի հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հոկտեմբերի 24-ին տեղի ունենալիք հանրահավաքի տեխնիկական հարցերը:
Մեր տեղեկություններով, Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը՝ վերականգնել «հրաշալի քառյակը», հաջողությամբ չեն պսակվել, և մյուս ուժերի դիմադրության պատճառով առաջիկա հանրահավաքը ևս ազդարարվել է որպես եռյակի հանրահավաք:
«Սա եռյակի ֆորմատն է, ես չգիտեմ՝ եթե ՀԺԿ-ն նման ցանկություն ունի, կարող է մասնակցել, բայց հատուկ հրավեր չկա, և կրկնում եմ՝ սա առաջվա եռյակի ֆորմատով հանդիպում է լինելու» ,-մեր լրագրողին փոխանցել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
