Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այլևս ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աժ պատգամավորի մանդատից զրկելու խնդիրը հաշված օրերի հարց է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է վերանայել ԱԺ նիստերից ԲՀԿ առաջնորդի բացակայությունները հարգելի ճանաչելու մասին նախկինում կայացրած իր որոշումը, և այս ծրագիրն իրագործելու համար նրան պակասում է ԲՀԿ-ի պատասխանն իր գրությանը: Կիրակի օրը ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» առաջնորդները որոշեցին փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրել: Ի դեպ, նրանց կիրակնօրյա հանդիպումն այս անգամ տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի դղյակում:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել և երաշխիքներ տալ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ առնչություն չունի՝ խոստանալով, որ միայն այդ դեպքում նա լիարժեք կերպով կսատարի ԲՀԿ առաջնորդին:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
