ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Մեզի ով ա թողե էդ կաստուրկին մոենանաք, որ մի հատ էլ գողնանք».armlur.am
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե Փաշինյանի կառավարության անդամների անփորձ լինելը չի խանգարի: Նա նշեց, թե պետք է ժամանակ տալ կառավարության անդամներին: Հարցին՝ Ձեզ ստիպել էին, որ մայիսի մեկին դեմ քվեարկեիք Նիկոլ Փաշինյանին, նա նշեց. «Ինձ ստիպող դեռ չի ծնվել, չես զգացել այսքան տարի, որ ինձ ստիպել չկա: Ով ինձ կարա ասի՝ արա, մի արա: Ես որ տեսնում եմ՝ որ պահին ճիշտ է, ժողովրդին պետք է, անում եմ», – նշեց նա: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
