ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Թող ամուսինդ քեզ համար տուն առնի». Վանաձորի քաղաքապետը` վթարային շենքի բնակչուհուն
Վանաձոր քաղաքի Սուխումի 4 շենքի բնակիչներն աստիճանաբար լքում են շենքը: 36 բնակարաններից այսօր միայն 15-ն է բնակեցված: Շենքի առաջին հարկը լցվել է կոյուղաջրերով, իսկ վերևից էլ անձրևաջրերն են անարգել հսում պատեր միջով, ու բնակիչներին ստիպում լքել բնակարանը:
newspress.am-ի հետ զրույցում բնակիչներից Ջուլիետա Գրիգորյանը նկատեց, որ բոլորն արդեն գնացել են, քանի որ հույս չունեն, թե պատկան մարմինները կարձագանքեն իրենց խնդրին: «Մենակ անճարներս ենք մնացել»,- ասում է բնակչուհին ու ցույց տալիս տարբեր ատյաններ ներկայացված դիմում-բողոքներն ու դրանց պատասխան ստացված մերժումները:
Այս խնդիրը 35 տարվա վաղեմություն ունի: Եթե դեռ սկզբնական շրջանում ջրագոյացությունները թեկուզ և ապարդյուն, բայց ժամանակ առ ժամանակ հեռացվում էին, ապա այժմ պատկան մարմինները այս խնդրով չեն զբաղվում:
Սա դեռ ամենը չէ, 88-ի երկրաշարժից հետո մասնագետների գնահտմամբ` շենքը համարվում է չորրոդ աստիճանի վթարային շինություն և ամեն րոպե առկա է փլուզման վտանգը:
Բացի այդ Ժաննա Հայրապետյանը վստահեցնում է խնդիրը քաղաքապետ Սամվել Դարբինյանին ներկայացնելիս` ստացել է անսպասելի և անվայելուչ պատասխան:
«Ասեց. Տիկի’ն, ասում ես ամուսին և երկու տղաներ ունես, թող գնան Ռուսաստան աշխատեն ու գան քեզ համար տուն առնեն»,- նեղսրտած ասաց կինը:
Արմինե Մկրտումյան
Մանրամասները` տեսանյութում.