Տեսնես՝ ֆեյսբուքյան հայտնի առյուծը Գագիկ Ծառուկյանի խնամո՞ւն էլ է ուտելու
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Համացանցում Գագիկ Ծառուկյանի PR-ով զբաղվողներն անընդհատ ծաղրանկարներ են տարածում, որոնցում առյուծը Գագիկ Ծառուկյանին Դոդ անվանողներին ուտում է. մեկ Շարմազանովին է ուտում, մեկ Աշոտյանին...Տարօրինակն այն է, որ նման քայլերով Գագիկ Ծառուկյանի PR-շիկները, փաստացի, հաստատում են այն ձևավորված կարծիքը, որ տարիներ շարունակ Ծառուկյանը նման կերպ վախեցրել կամ պատժել է իրեն քննադատողներին, և ուղղակիորեն ապացուցում են իրնց ոչ քաղաքական, ոչ գաղափարական էությունը: Նաև հետաքրքիր է, որ այս PR կոնտեքստում Ծառուկյանին ասոցացնում են առյուծի հետ: Կարծում եմ՝ խնդիր է դրված նման քայլերով Ծառուկյանի կեղծանունը փոխելու. ոչ թե Դոդի Գագո, այլ՝ Առյուծ արքա:
Տեսնես՝ ֆեյսբուքյան հայտնի առյուծը Շարմազանովին , Աշոտյանին «ուտելուց» հետո՝ Գագիկ Ծառուկյանի խնամո՞ւն էլ է ուտելու:
