1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թևոսիկի եղբոր սպանության գործով դատավճիռ չկայացվեց. դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ առանց դատավճիռ կայացնելու: Քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը: Առաջիկա նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին:

Այս գործը դատավոր Բեկթաշյանի վարույթ է ընդունվել 2015 թվականի հունվարի 22-ին: Առաջին դատական նիստը նշանակվել է 2015 թվականի փետրվարի 16-ին: Այսինքն՝ դատական քննությունը տևում է մոտ 2 ու կես տարի:
Հիշեցնենք, որ 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին: Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է 2014 թվականի հունվարի 27-ին՝ նա կրակոցներով սպանվել է իր շենքի բակում:

Առավել դաժան ճակատագրի, ըստ այս քրեական գործի, արժանացել է Մովսես Ներսիսյանը՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողը: Սպանության հետքերը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանի կողմից Մովսեսը ենթադրաբար սպանվել է 2014 թվականի փետրվարի 1-ին՝ «Մագնում» հյուրանոցում: Սպանությունից հետո Իսրայելը Մովսեսի դիակը նետել է իր հողամասի տարածքում գտնվող դիտահորի մեջ:

Այս գործի առանձնահատկությունն այն է, որ սպանության մեղադրանք է առաջադրվել՝ տուժող Մովսեսի դիակը հայտնաբերված չլինելու պայմաններում: 2014 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս Մովսես Ներսիսյանի մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա դիակը հայտնաբերված չէ:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ապօրինի կերպով «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք ձեռք է բերելու, կրելու, գործադրելու համար:
Գործով մեղադրող դատախազը իր ճառում հաստատված է գնահատել առաջադրված բոլոր մեղադրանքները, նշել է, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվել է նրա եղբոր՝ Կայարանցի Թևոսիկի դիրքերը թուլացնելու նպատակով:

Դատախազը միջնորդել է Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար ու դատապարտել 25 տարի ազատազրկման:

 

Իր պաշտպանական ճառում Իսրայել Սարգսյանը, անդրադառնալով դատախազի վկայակոչած՝ եղբոր սպանության միջոցով Թևոսիկին թուլացնելու նպատակին, մի վերջին «մեսիջ» ուղարկեց քրեական հեղինակությանը. «Հլը մի հատ նայեք էլի՝ Թևոսը թուլացելա՞ կամ Թևոսը թուլացո՞ղ տղայա, էդ ի՞նչ հիմարություն ա դուրս տալիս…»:

Պետք է նկատել, որ ամբողջ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Իսոն բազմաթիվ «մեսիջներ» է ուղարկել Թևոսիկին, բայց նրա «մեսիջներին» ու «ես Արթուրի սպանության մեջ չկամ» պնդումներին ի պատասխան՝ տուժող Արթուր Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն իր ճառում դատարանից պահանջեց ոչ թե 25 տարով, այլ ցմահ ազատազրկել Իսրայել Սարգսյանին:
Տուժող կողմի նման խիստ դիրքորոշումը սառը ցնցուղի պես մի բան էր Իսրայել Սարգսյանի համար: Նա իր վերաբերմունքն արտահայտեց ու ևս մեկ՝ «զարմացա-ընդվզողական» մեսիջ հղեց Թևոսին. «Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցող մարդիկ արդեն բողոքում են, դատարանում ցմահ են ուզում… եթե իրանց պետք ա, որ ես ցմահ նստեմ, ու իրանց պետք չի իրականությունը իմանալ՝ ինչի՞ մասին ա խոսքը… Եթե մի պահ մտածում են, որ 25 տարի կամ ցմահ ուզելով՝ ինձ կարան ջարդեն՝ սխալվում են, փառք Աստծո, ես ուժեղ եմ իմ ճշտով…»:

Իսրայել Սարգսյանը Աստծու անունը իր ճառում հիշատակեց նաև դատավորին դիմելու ժամանակ՝ խնդրեց, որ դատական ակտ կայացնելիս դատավորը հիշի… Աստծուն…
Մովսես Ներսիսյանի դիակը մինչ օրս չհայտնաբերելը հիմք է տվել, որ նրա ենթադրյալ սպանության համար մեղադրվող Իսրայելը հայտարարի, թե ինքն է Մովսեսին ասել, որ երկրից հեռանա ու թաքնվի. «Մովսեսի նկատմամբ հետախուզում հայտարարեք: Մովսեսին կձերբակալեք, ու այդ ժամանակ սաղ պարզ կլինի… Տենց չի, որ Մովսեսի տռուպը չգտան՝ բախտս բերեց, ամեն տեղ բախտս բերեց՝ ապացույցներ չկան… Եթե էդպես է՝ խի՞ բախտս չբերեց՝ ես ստեղ ի՞նչ եմ անում… Կա մի մուտիլովկա ձայնագրություն, կա մի շակալ, որ էդ ձայնագրությունն արել ու ներկայացրել ա… Իրավապահները գողական ռազբորկան հիմք են ընդունել ու ինձ մեղադրել են…»:

Իսրայել Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է իր իսկ խոստովանությունը՝ երկու սպանություններին ունեցած անմիջական առնչությունների մասին, որ նա կատարել է գործով վկա Տիգրան Ա.-ի հետ զրույցի ժամանակ: Տիգրան Ա.-ին է ամբողջ դատաքննության ժամանակ Իսրայելը անվանել «շակալ», քանի որ Տիգրանն իրենց զրույցը ձայնագրել ու ներկայացրել է իրավապահներին՝ այդ կերպ, միգուցե, ապահովագրելով իրեն: Միաժամանակ Իսրայել Սարգսյանն ընդունել է. «Ես իմ հիմար խելքով ուզում էի Տիգրանին խոսացնել… Եթե ես էդ խոսակցությունը չտանեի, հիմա ստեղ չէի լինի…»:

Իսրայել Սարգսյանն ու նրա շահերի պաշտպանը պահանջել են, որ դատարանը կայացնի արդարացման դատավճիռ…
Մովսես Ներսիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանից պահանջել է՝ Իսրայել Սարգսյանին Մովսեսի սպանության համար մեղավոր ճանաչելու դեպքում բավարարել Մովսեսի որդու ներկայացրած քաղհայցի պահանջը, որպեսզի որդին կարողանա դատական ակտով սպանված ճանաչված հոր գերեզմանը կառուցել…

 

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan