«Տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ»․ Սմբատ Գոգյան
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Սմբատ Գոգյանի գրառումը․ «Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․
Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։
Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»: