Տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված
Մայիսի 29-ին, ժամը 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
