Տեղեկությունները սուտ են. հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի վրա որեւէ մեկը չի կրակել
Քիչ առաջ, Operativ.am-լրատվական կայքը տեղեկություն էր տարածել այն մասին, որ երեկ գիշեր Քանաքեռ-Զեյթունում կրակել են քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի (Արթուր Ղազարյանի վրա:
Պարզելու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եւ արդյո՞ք հայտնի հեղինակության վրա իրականում կրակել են թե ոչ, Fnews.am-ը փորձեց կապ հաստատել Արթուր Ղազարյանի(Քանաքեռցի Տույի) հետ, ով նախ իրեն կրակելու մասին լուրերի առթիվ մի լավ ծիծաղեց, իսկ հետո հակադարձեց.
-Էդ զառանցանքների մեջ ինձ ընդամենը մի հարց է շատ հետաքրքրում. էդ գրողները, կամ էդ մուտիլովկա տարածողներն ու էդ ստերով ապրողները, որտե՞ղ են տեսել իմ քրեական լինելու հանգամանքը:
Երկրորդ՝ ինձ համար ավելի քրեական են էդ սուտ ու կեղծ լուրեր տարածողներն ու դրանց պատվիրատուները: Էնպես չի, որ չեմ իմանալու, թե ով է կանգնած էդ պատվերի հետեւում: Նման երազանքներով ապրողները, միեւնույնն ա երազախաբ են լինելու, որովհետեւ ես իմ կյանքն ապրել եմ ճիշտ ու արժանապատիվ մարդուն վայել ձեւով: Ոչ մեկին չեմ քծնել, եւ չեմ պատրաստվում քծնել, իսկ եթե շատերի համար քծնվելն ու ծնկի գալը՝ սովորության ա, դա իրենց խնդիրն ա: Տպավորություն եմ ստանում, որ պատվեր տվող այդ տխմարը քծնվելու, խոնարհվելու ու կռանելու հարցերում՝չեմպիոն ա:
