Տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը
Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ 5-րդ անգամ մեկնարկող «ՀՀ վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է նախարարությանպաշտոնական կայքը՝ թիմերը բաժանված են 2 ենթախմբի, բաղկացած` 8 և 7 թիմից: Նրանք կմասնկացնեն ընդհանուր հաշվով 30-ից ավելի խաղերին` ինչպես «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյան, այնպես էլ Աշտարակի մարզադաշտերում, իսկ եզրափակիչը խաղը կկայանա Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 2 ենթախմբում ներառվել են նաև անցյալ տարվա մրցաշարում 1-2 տեղեր գրաված` ՀՀ պաշտպանության նախարարության ` A1 և ՀՀ կրթության և գիտության նախարարության` B1 թիմերը: Վիճակահանությամբ որոշվեց յուրաքանչյուր մասնակցի խումբը: