«Թեյի կրեատիվ անալիզ», թե՞ նպատակային ինքնափիառ տնօրենից` ընդդեմ ՀՀ Առողջապահությանը
Թեև ՀՀ ԱՆ Լևոն Ալթունյանը Մասիսի ԲԿ տնօրենի «թեյի հետազոտությունը»համարում է կրեատիվ մոտեցում, բժշկական աշխարհում՝ առողջապահությաններկայացուցիչների հոծ բազմությունը պնդում է, որ այն զարհուրելի է բժշկականէթիկայի տեսանկյունից: Հիշեցնենք՝ Արարատի մարզի Մասիսի բժշկականկենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայումմեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզիպատասխան:
Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելուդրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:
Սակայն meganews.am-ի տեղեկություններով, ութ ամիս առաջ Մասիսի ԲԿ-իտնօրենի պաշտոնում նշանակված Նունե Ավանեսյանը նշանակվելու հենց առաջինօրվանից ցանկացել է ազատվել լաբորատորիայի հասակավոր աշխատակիցներիցև նրանց փոխարեն աշխատանքի ընդունել երիտասարդների, ինչը նրան չիհաջողվել, քանի նրանք սեփական դիմումի համաձայն հեռանալ չեն ցանկացել:Նպատակին հասնելու համար էլ բեմադրել է այս թատրոնը, որի արդյունքումտապալվում է մի ամբողջ համակարգի ու բուժաշխատողների բարի համբավը:
Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս առաջ հունվարի 31-ին լույս տեսած Դե Ֆակտոպարբերականի լրագրող Սուսաննա Ղուկասյանին տրված հարցազրույցում, նույնայս Ավանեսյանը բացարձակ գոհ էր ու գովեստի խոսքեր էր շռայլում իրղեկավարած կենտրոնի աշխատակիցների բարձրակարգ հնարավորություններիմասին:
Իսկ մենք գիտենք, որ առանց ճիշտ ախտորոշման չկա արդյունավետ բուժում,ուրեմն ի՞նչ նա հասկանալով հանդերձ , որ իրենց մոտ մարդու առողջությունըվտանգվելու է, իր շահի համար էստի համաեցք էր անում…
Ինչևէ, այս օրերին տասնհինգից ութ աշխատող ազատման դիմում է ներկայացրել,սակայն դա համաձայն ՀՀ ախատանքային օրենսգրքի կարող է դիտարկվել նաևորպես զանգվածային ազատումներ, հետևապես նրանց կարող են հատկացվելարտոնություններ: Մասիսի բկ-ի հետ կապ չունեցող մի խումբ բժիշկներ ասում են.
- «Որքան էլ որ նա ունենար կասկածներ ու կրեատիվորեն փորձարկումների գիրկըընկներ, իրավունք չուներ այս հարցը դարձնել հանրության քննարկման առարկա,այդպիսով վերջնականապես անվստահություն արմատավորելովառողջապահության ամբողջ համակարգի հանդեպ: Բժիշկի հանդեպանվստահությունը առանց այդ էլ մեր երկրում այնքան մեծ է, որ մարդիկգերադասում են ինքնագործունեություն, էլ ավելի խաթարելով սեփականառողջությունը: Մասիսի տնօրենը պարտավոր էր իր փորձարկումներիարդյունքներին արմատային լուծումներ տալ իր վերադասների հետ, իր կենտրոնիշրջանակում:
մանրամասն ` meganews.am
