Տիար Վահե Գաբրաշը Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել 1727 թվականի խաչ, որը գնել էր աճուրդից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից տեղեկացնում են, որ Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ազնիվ բարերար Տիար Վահե Գաբրաշը (Շվեյցարիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Հայրապետին ընծայաբերել է պատմամշակութային մի ստեղծագործություն, որը տարիներ առաջ գնել էր աճուրդներից մեկի ժամանակ՝ կորստից փրկելով ազգային ժառանգության մասունքը:
Հայոց Հայրապետի օրհնությամբ 1727 թ. ստեղծված նրբակերտ, գեղեցիկ փոքրիկ խաչը կցուցադրվի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը: