Տիգրան Արզաքանցյանը «Աբրահամյան» դաշինքո՞վ է մասնակցելու ընտրություններին
«Իրավունքին» հասած որոշ տեղեկությունների համաձայն` քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած գործարար Տիգրան Արզաքանցյանը, նախօրեին փակել է Երեւանում բացված նախըտրական գրասենյակը: Ըստ նույն լուրերի, վերջինս որոշել է մասնակցել ընտրություններին Արա Աբրահամյանի հետ միասին «Աբրահամյան» դաշինքով: Այդ դեպքում ի՞նչ տեղ է զբաղեցնելու այդ դաշինքում վերջինիս հետ օրերս հուշագիր ստորագրած Արամ Գասպարիչը:
Այս եւ վերը նշված լուրերի իսկությունը «Իրավունքը» առավոտվանից փորձում է պարզել Արզաքանցյանի նախըտրական շտաբի մամուլի հետ կապերի գրասենյակից, որտեղից, սակայն խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Ու մինչ այս պահը դեռ չենք ստացել այդքան պարզ հարցերի պատասխանը:
Ինչից կարելի է ենթադրել, որ վերը նշված լուրերը լավ էլ մոտ են իրականությանը, հակառակ պարագայում վաղուց ստացած կլինեինք գրավոր հարցերի սպառիչ պատասխանը:
Հավանաբար, երկու օր առաջ մեծ շուքով Արամ Գասպարիչի հետ հուշագիր ստորագրած եւ քաղաքականություն մտնելու մասին պաշտոնապես հայտարարած Արզաքանցյանի հայտարարությունների` ի չիք դառնալուն, նպաստել են. «անդունդը խանգարողները»:
Ամեն դեպքում, կսպասենք նաեւ պարոն Արզաքանցյանի գրավոր պատասխանին եւս:
