Տիգրան Ավինյան, միլպետ, ոմն Օքսեն եւ այլոք մասնակից են եղել Է. Ծատինյանին ծեծին, ու...
Նոր Նորքի բնակիչ, 36-ամյա Էդգար Ծատինյանին Նոր-Նորքի ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու և հիվանդանոցում նրան ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ , NEWSMEDIA.am-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Է. Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, ով որդու մահվան մեջ մեղադրում է ոստիկաններին և «Արմենիա» ԲԿ–ի բժիշկներին։
Տիկին Եթարյանը, մեզ հետ զրույցում կրկին անգամ վերապրելով ու հիշելով ոստիկանական բեսպրեդելի դրսեւորումները, նախ պատմեց. թե որդուն ինչ կերպ են դաժան ծեծի ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժնում, գրպանը թմրանյութ գցել, որն Էդգարը վախից կուլ է տվել, ապա նկարագրեց հիվանդանոցում բժիշկների կողմից դրսեւորած անտարբեր ու ոչ պատշաճ մոտեցումը, որի արդյունքում արդեն իսկ խոշտանգման ենթարկված Էդգար Ծատինյանին ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել, սոդայաջուր են տվել, որը խմելուց հետո էլ որդին փսխել է, ապա՝ րոպեներ անց մահացել:
Հիշեցնենք, որ երիտասարդը մահացել է ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ–ում:
Ըստ ոստիկանության՝ նախնական բժշկական եզրակացության համաձայն՝ Էդգար Ծատրյանի մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոման:
Ուշագրավ այլ մանրամասները՝առաջարկվող Տեսանյութում: