Տիգրան Համասյանը հաստատվել է հայրենիքում
Երեք տարեկանից «Լեդ Զեփելինով», «Բիթլզով», «Քուինով» տարված, իսկ 7 տարեկանից ջազում «խորացած» Տիգրան Համասյանն այսօր աշխարհին հայտնի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր է։
«Առավոտ»-ի հետ զրույցում 28-ամյա Տիգրան Համասյանն ասել է, որ շուրջ 10 տարի ԱՄՆ-ում բնակվելուց և տարբեր երկրներում մենահամերգներ ունենալուց հետո հաստատվել է հայրենիքում։ Հայաստանյան իրականությունում առաջին անգամ նա «Լոյս ի լուսոյ» խորագրով նախագծով Երևանի պետական կամերային երգչախմբի հետ, ծրագրում՝ հոգևոր երաժշտություն, այսօր հանդես կգա Ազգային օպերային թատրոնում։
Տիգրան Համասյանի խոսքերով՝ ջազը իմպրովիզացիոն արվեստի գերագույն աստիճանն է։ Գյումրեցի երաժիշտը ոչ միայն վերադարձել է ակունքներ, այլ ընտանիք կազմել դարձյալ գյումրեցի մնջախաղաց Էլենա Պետրոսյանի հետ։