Տիգրան Հարությունյանն առաջին տեղն է գրավել աշխարհի պատանի աստղերի պայքարում
17-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) առաջին մրցանակը նվաճեց «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում, որն ընթանում էր Ռուսաստանի Կիրիշի քաղաքում:
Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), բայց իր հայրենակցին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:
14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը:Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: