Տիգրան Կարապետիչը չի բացառել առաջիկա ընտրություններին մասնակցելու տարբերակը
«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դեռ չեն կողմնորոշվել՝ կմասնակցե՞ն սպասվելիք խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Ճիշտ է՝ որևէ կուսակցությունից դեռևս առաջարկ չեն ստացել դաշինքով մասնակցելու, բայց սպասում են։
Կարապետյանի խոսքով՝ կընդունեն միայն ընդդիմադիր թևի առաջարկները։ «Ժողովուրդ»-ը փորձել է նաև պարզել՝ արդյո՞ք Կարապետյանին կառավարության կողմից իրականացվող փոփոխությունները հույս են ներշնչում։ Ի պատասխան հարցման՝ կուսակցապետը նշել է. «Ո՛չ, որովհետև խոսքն ու գործը չեն համընկնում»։
