Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
52 կգ քաշային կարգում հանդես եկող սամբիստ Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովին և դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն: