Տիգրան Մխիթարի Պողոսյանը՝ մարմնով փակելով ականի ճամփան, փրկել է իր զինվորների կյանքը
Տիգրան Մխիթարի Պողոսյանը զոհվել է 2016թ. ապրիլի 25-ին, մարմնով փակելով ականի ճամփան, փրկելով իր զինվորների կյանքը: Այսօր հերոս սպայի դիրքը կրում է հենց ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ անունը: Հերոսը զոհվեց հանուն հայրենիքի և հանուն իր երդման: Այսօր նրան ծնած և սնած մայրը որդու նման իր կյանքն էլ նվիրել Է հանուն այս վեհ գաղափարի: Նրա ոտքերը, որդու զոհվելուց հետո, բազմիցս են տարել դեպի այն դիրքը, որտեղ որդին անցկացրել է իր կյանքի վերջին ակնթարթները: Տիկին Սիլվան իրենց հայրենի գյուղում՝ Շիրակի մարզ, գյուղ Հոռոմ, հիմնել է հերոսների պուրակ՝ տնկելով բոլոր հերոսների անվանական ծառ և վերխոյացրել հերոսներին մեծարող հուշաքար: Նրա օրն անցնում է հերոսների մեծարմամբ և ընտանիքներին զորավիգ լինելով: Այո, ապա նայեք այս փոքրամարմին կնոջն ու զարմացեք, թե որքան հզոր ուժ պետք է լինի նրա ներսում, որ կարողանա լինելով որդոկորույս, սփոփել իրեն բախտակից մորը:
Հերոսի մոր՝ տիկին Սիլվայի հետ նկարներում ՝ Արցախյան ազատամարտի հերոսներ՝ Մայիս Ազնավուրյան և Սուրեն Սարգսյան
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ
