Տիգրան Սարգսյանն այցելել է Շրակի մարզ
Վարչապետը նախ եղել է Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում, որտեղ տեղի է ունեցել վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությունը:
Այս պահին Տ. Սարգսյանը եւ կառավարության մի քանի անդամներ Գյումրիի տեխնոպարկի շենքում են: Նրանք հետեւում են շինարարական աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ պատվիրակությունը լինելու է Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին մասնաշենքում, որից հետո նախատեսված է այցելություն Գյումրիի Պետստանդարտի շենք, որտեղ երկար ժամանակ գործել է Գյումրիի քաղաքապետարանը, եւ որը Գյումրիում հայտնի է նաեւ «Կարմիր շենք» անունով:
Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այնուհետեւ լինելու է ՀՀ ԳԱԱ Նազարյանի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կիսակառույց շենք, որի կառուցման աշխատանքները մեկնարկեել են դեռեւս 2006 թվականին: Շինաշխատանքները նախատեսված է ավարատին հասցնել 2014 թվականին:
Տիգրան Սարգսյանն այսօր այցելելու է նաեւ Գյումրիի «Սամարիթեր» բժշկական կենտրոն:
