Տիգրան Խաչատրյանի ծեծից տուժածը 7-րդ անգամ կվիրահատվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին Մոսկվայում աչքի տեսողությունը վերականգնելու նպատակով հերթական վիրահատության կենթարկվի Գորիս քաղաքի բնակիչ Հարություն Զաքարյանը: Ըստ Հարությունի հարազատների՝ սա կլինի նրա 7-րդ վիրահատությունը:
Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանը մեկ աչքի տեսողությունը կորցրել էր մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա ընկերների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում:
Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն արդեն դատարանին միջնորդել է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում