Տիգրանը նուրբ հոգու տեր անձնավորություն է, անարդարություններից է վատացել. Տիգրան Խաչատրյանի պաշտպան
Yerkir.am-ը գրում է .
Հունիսի 2-ին Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանվորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:
Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի մոտ վերջին շրջանում նկատվել է ընդհանուր թուլություն: Նշենք, որ Տիգրան Խաչատրյանի տեսակցությունների վրա նախաքննական մարմինը կալանք է դրել, այսինքն անգամ հարազատները չեն կարող տեսակցել նրան: Ի դեպ՝ Տիգրանն, ով ամիսներ առաջ է ամուսնացել, հայր է դառնալու: «Ամուսնացած, ջահել տղա ա, ու՞մ է հաճելի անազատության մեջ գտնվել: Նա իր հանդեպ անարդարությունների համար ա վատացել: Իմ պաշտպանյալը նուրբ հոգու տեր անձնավորություն է և անարդարություններ չի տանում: Մարդիկ էդ տղային մոտիկից չճանաչելով պատկերացնում են, թե նա բոբո է»,-ասաց նա և հավելեց, որ Տիգրանին նախկինում չի էլ ճանաչել:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում: