Տիկին Նաիրան իրեն բնորոշ ագրեսիվ ձայնով վիրավորում էր քաղաքական գործիչներին
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Կենտրոն TV-ով դիտում եմ այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազի և պատգամավորների մեջև տեղի ունեցած հանդիպման մասին պատմող տեսանյութը: 5 րոպեանոց ռեպորտաժի ընթացքում ներկայացվում է հիմնականոմ ԲՀԿ քարտուղար տիկին Նաիրայի հարցերն ուղղված Գևորգ Կոստանյանին : Ռեպորտաժի ընթացքում միայն խոսում է տիկին Նաիրան՝ իրեն բնորոշ ագրեսիվ ձայնով և չնայած նրան, որ դահլիճում մեծ թվով պատգամավորներ և շահագրգիռ անձինք էին նստած, Կենտրոն TV-ին այնպես ներկայացրեց հանդիպումը, կարծես տեղի է ունեցել Գևորգ Կոստանյան- Նաիրա Զոհրաբյան տետատետ հանդիպում, որի ընթացքում Նաիրան անընդհատ բղավում էր, իսկ գլխավոր դատախազը փորձում էր արդարանալ: Սա ոչ միայն լրագրողական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, այլ նաև խոսքի ազատության մասին ունեցած պատկերացումների դրսևորում: Սա կողմնակալ մոտեցում է, որը հարիր չէ լրատվությանը:
Հ.Գ. Տիկին Նարիան իր ջղային ելույթի արդյունքում ուղղակիորեն վրավորական բառեր հնչեցրեց այլ քաղաքական գործիչների հասցեին: Փաստորեն կանայք վիրավորում են ոչ միայն ֆեյսբուքում, այլ նաև խորհրդարանում…
