Տիկնայք եւ պարոնայք ՀՀԿ-ականներից ով կգնա Կառավարություն...
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարավերջյան հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ 2016-ին նոր մոտեցումներ ու նոր պահանջներ են ներկայացվելու: «Ծախսերի կրճատում է լինելու. ֆինանսական բոլոր միջոցները պետք է արդյունավետ ծախսվեն: Կրճատվելու են ոչ միայն ծախսերը, այլև՝ կառավարության կազմը»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, գործադիրում հիմնականում հնարավոր է իրենց աթոռներին հրաժեշտ տան այն կադրերն ու այնպիսի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ Աբրահամյանի համար այսպես ասած բեռ են դարձել՝հազար ու մի պատճառներով, որոնցից Արգամիչը պետք է մի օր «գլուխն ազատի»: Ի դեպ սպասվող կադրային ջարդի տակ կարող են ընկնել նաեւ Արգամիչի «սվոյ» նախկին մարզպետներից շատերը, որոնց մեջ հոլովվում է նաեւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի անունը, ով այսօր ՀՀ քաղաքաշինության փոխնախարարն է:
Շրջանառվող մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ չի բացառվում, որ վարչապետի յուրային շրջապատից ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտնվի Կառավարությունում, ով հայտնի է, որ դեռեւս էն գլխից ուզում էր կրկին նախարարի պորտֆել վերցներ: Եւ Այվազյանը միակը չէ ՀՀԿ-ում, ով գնացքում առաջիններից է...բազում այդպիսի տիկնայք եւ պարոնայք հերթի մեջ որպես առաջինը սրտատրոփ սպասում են կադրային փոփոխություններին: