Տիկնիկագործ Ամեն Հովհաննիսյանի տիկնիկները Երևանյան ցուցահանդեսում
2018 թվականի հուլիսի 31-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում բացվեց տիկնիկների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչն է տիկնիկամեծար Մարինա Խաչմանուկյանը: Ցուցահանդեսի նպատակն է հանրաճանաչ դարձնել տիկնիկագործությունը Հայաստանում և հետամուտ է երկրում այն ճանաչվի որպես կիրառական արվեստի առանձին ձյուղ: Արվեստի այս ճյուղը վաղուց է հաստատված բազում զարգացած երկրներում, գործում են անգամ տիկնիկների թանգարաններ: Սակայն նույնը չենք կարող ասել Հայաստանի մասին: Սույն ցուցահանդեսի նպատակն է հորդորել պետական համապատասխան մարմիներին, ի մասնավորի ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանում նույնպես հիմնադրել տիկնիկների թանգարան:
Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 տիկնիկագործներ, ովքեր ներկայացրել էին իրենց 150 -ից ավելի գործերը: Ցուցահանդեսին մասնակցում էր Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի տիկնիկային թատրոնի ղեկավար, ճանաչված տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը: Շնորհալի տիկնիկագործը ներկայացել էր 3 գործերով. Թումանյանի տիկնիկը, որը դիմավորում էր ցուցահանդեսի հյուրերին, հեքիաթային թեյախմությունը՝ ներկայացնելով հեքիաթի տարբեր կերպարներին՝ հավաքված թեյի սեղանի շուրջ՝ ինքնաեռով թեյ խմելիս և տարբեր թեմաների շուրջ զրուցելիս և Թումանյանի «Փարվանա» լեգենդի հերոսուհի տիկնիկը, որ նստած լույսը ձեռքին, սպասում է կտրիճներին....տիկնիկը բացառիկ գործ է, քանի որ նա իրականում լացում է, աչքերից հոսում են արցունքները ... սպասելով սիրո անշեջ հուրը բերողին ...
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի վերջը:
Հիրավի, բոլոր տիկնիկները բարի են, իսկ բոլոր հեքիաթներն ավարտվում են բարու հաղթանակով... Շտապեք հմայվելու հեքիաթային այս զարմանահրաշ ցուցահանդեսից: