ՏԻՄ ընտրություններ՝ դեկտեմբերի 14-ին.
«Հայկական Ժամանակ»-ը գրում է դեկտեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասին:
Համայնքի ղեկավար ընտրող 26 համայնքներից 11-ում ինքնաբացարկի փուլից հետո մնացել է մեկական թեկնածու, բոլորն համայնքի գործող ղեկավարներ: Նրանցից ինը հանրապետական է, երկուսը՝ անկուսակցական:
26 համայնքում առաջադրված 46 թեկնածուներից 28-ը ՀՀԿ-ից են, 13-ը անկուսակցական, մեկը՝ ՀՅԴ-ից: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 4 տեղական կազմակերուություն, որից երկուսը «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ները, ԲՀԿ-ամերձ կազմակերպություններ են:
«Էլեկտրոնային ռեգիստրի կայքի տվյալներով, դրանց հիմնադիրների թվում են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտթևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը և Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը: Հետաքրքիր է, որ առաջադրումներում ԲՀԿ-ն առանձնապես ակտիվ չէ, բայց դիտորդություն անելիս շատ ակտիվ է»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 09.12.2014թ. համարում:
