Թիվ 115 դպրոցում դրամահավաք է սկսվել. ահազանգ ծնողից
Այս օրերին վերջին զանգի հետ կապված անանուն ահազանգեր շատ եմ ունենում, բայց քանի որ հրապարակավ խոստացել եմ ոչ մի անանուն ահազանգի չպատասխանել, ուրեմն դրանց չեմ անդրադառնում, սակայն տեղյակ եմ, որ այսօր ԿԳ նախարարության թեժ գիծ է զանգահարել Երեւանի թ.115 ավագ դպրոցի ծնող այն մասին, որ տնօրենը «Վերջին զանգ»-ի արարողությունը թույլ տալու համար դրամահավաք է սկսել, նույնիսկ ծնողներին եւ աշակերտներին սպառնում է քննություններով: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
«Այդ տնօրենին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման քայլերից ու հայտարարություններից, եթե կրթության կազմակերպման գործընթացը դպրոցում հավուր պատշաճի է իրականացվել, ապա քննությունների ընթացքը կազմակերպելիս առաջնորդվել ՀՀ-ում գործող կրթության մասին օրենքներով եւ այնպիսի մթնոլորտում, որտեղ աշակերտները լավագույնս կդրսեւորեն իրենց գիտելիքները»,-նշել է նա:
