Թիվ 156 դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարել էր 12–ամյա մի աշակերտ
Երեւանի թիվ 156 դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարել էր նույն դպրոցի 12–ամյա մի աշակերտ։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։
Նախապատրաստվում են նյութեր: