Թիվ 8 երթուղու ավտոբուսում գողությունը բացահայտվել է. գողոնը չկա
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Աննա Մ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 14.45-ից 15.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, 50 եվրո, 4.000 դրամ եւ իր սոց.քարտը, իսկ բանկոմատից կանխիկացրել են 53.000 դրամ` պատճառելով 90.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 19.40-ին Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: