Թմրամիջոցների շրջանառության համար հետախուզվողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արա Ա.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի և 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Արա Ա.-ն գտնվում է Տարոնի բաժնի ՁՊՎ-ում: