"Թմրամոլ" Լեյլան ավելի պետականամետ է, քան Փաշինյանը
"Թմրամոլ" Լեյլան ավելի պետականամետ է, քան Փաշինյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բացարձակապես զուրկ է պետական մտածելակերպից և սեփական PR-ի համար կարող է բացահայտել պետական գաղտնիքը...
Քիչ առաջ պարոն Փաշինյանը տեղեկություն է հրապարակել իր facebook-յան էջում և ալամ աշխարհին տեղեկացրել է, որ հայկական բանակի 20 զորամասերում ծառայում է 7 հազար զինվոր, որոնք անցել են նոր կերակրման համակարգին... Շատ ուրախ եմ և շատ լավ է, որ գոնե այս մի ոլորտում գործող իշխանություններն ինչ-որ ձեռքբերումներ ունեն և հուսամ, այն շարունակական կլինի... Բայց շատ վատ է, որ պարոն վարչապետը չի գիտակցում, որ բանակին վերաբերող և հատկապես կոնկրետ զորամասերի թվաքանակում զինծառայողների թվաքանակը նշելը զինվորական, եթե չասեմ, որ ունենալով Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, նաև պետական գաղտնիք է...
Չեմ հասկանում, պարոն Փաշինյանն իր գրառումները կատարելիս չի՞ համաձայնեցնում համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ... Այդ պրակտիկան կիրառվում է գրեթե բոլոր երկրներում, իսկ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում այն պարտադիր է...
Ուսումնասիրելով պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի ու վերջինիս ընտանիքի պաշտոնյա անդամների սոցցանցային էջերը` գալիս ես այն եզրակացության, որ Իլհամ բաբայի "թմրամոլ" աղջիկը՝ հայատյաց Լեյլա Ալիևան, ավելի պետականամետ մտածելակերպ ունի, քան մեր վարչապետը...
Հ.Գ. Պարոն Փաշինյանի որոշ գրառումներ և արտահայտություններ վտանգում են մեր քաղաքացիներին և ընդհանրապես երկիրը... Լավ կլինի` այսուհետ պարոն վարչապետն ավելի զգույշ լինի իր "բացահայտումներում"...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
