Թմրանյութեր իրացնելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
«Կանեփ-կակաչ» 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 12.45-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Պավել Գ.-ն, որը 2018 թ. մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով) 1-ին մասի և 267.1(Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով: