Տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնել տնտեսության մասնակիցները. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական հեղափոխությունը տնտեսության բոլոր մասնակիցների համատեղ աշխատանքն է. բոլոր մարդիկ՝ մեր համաքաղաքացիները, մեր ձեռնարկատերերը, մեր կազմակերպությունները, ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու և գործելու հնարավորություն: Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Այսինքն՝ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնել տնտեսության մասնակիցները, տնտեսական կյանքում մասնակիցները, կառավարությունն այդ մեծ խաղի կարևոր կազմակերպիչ և մասնակիցն է, և պարտավոր է անել այնպես, որ տնտեսվարող սուբյեկտների նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի, իսկ որտեղ անհրաժեշտ է, լինի կառավարության աջակցությունը»,- նշեց նա: