«Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ «մարդու արժանապատվությունն անխախտելի է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, և այն, որ այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, պետք չէ շեղել ճշմարտությունն ու ուրիշ բան ասել»։
Իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանն ինչ-որ բան արձագանքեց, որը լսելի չէր, ինչին ի պատասխան, Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Ձեզ ո՞վ ձայն տվեց․․․ Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես․․․ Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդմիջում հայտարարեց: