ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ. ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԻՐ ՏԱՆՆ ԷՐ..PHOTO,VIDEO
Շուրջ 15 տարի է, Հայ առաքելական եկեղեցին Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ հանդիսավորությամբ է նշում Նոր Վարագավանքում: Իսկ վերջին չորս տարիներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այստեղ է բերվում Տիրոջ Խաչափայտի մասունքը:


Այս տարի էլ, Տավուշի մարզի բնակիչները, նաեւ Սահմանապահ զորամասի զինծառայողները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Տիրոջ խաչափայտից բխող զորությանը:
Սեպտեմբերի 30 ին, հերթական անգամ Սուրբ մասունքը տեղափոխվեց Նոր Վարագավանք ,որտեղ պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:


Ամեն տարի, հարյուրավոր ուխտավորների համար այստեղ աղոթք է հնչում. հավատացյալ ժողովուրդը հաղորդակից է լինում Տիրոջ խաչափայտի մասունքից բխող օրհնությանը:
«Ինչպես Աստված իր աներեւույթ ներկայությամբ այցելում է մեր տները, մեր սրտերը, մեր տաճարներն ու մեր հոգեւոր օջախները, այնպես էլ այսօր իր ֆիզիկական ներկայությամբ, իր արյունով մեր Տերն այստեղ է: Խաչափայտի մասունքը տերունական խաչից այն փոքրիկ մասունքն է, որի վրա նաեւ մեր Տիրոջ արյունն է հեղվել: Եւ այսօր այս սքանչելի պատմական վանքը՝ տունը, որը դարեր շարունակ ապրել է, հենց խաչի սիրո ճառագայթումն է »,-ներկաներին իր խոսքն ուղղեց Տավուշի Թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մաղթելով որ Տերունական խաչի մասունքը ամեն անգամ մեզ այցելելով ինչ-որ բան փոխի մեր կյանքում: Թ՛ե հավաքական, եւ թե՛ անձնական առումով:
Վարագավանքում աղոթքը չի վերջանում:

Իսկ Դեպի Վարագավանք բարձրացող ճանապարհը հավատի, կարոտի ու հույսի ճանապարհ է՝տավուշեցիների ու համայն հայության համար: Աղոթքը մեկտեղվում է՝համախմբելով ողջ հայությանը:
«Սահմանին պետք է՝ Աղոթք ու հավատք. եւ մենք էլ աղոթում ու հավատում ենք՝ ապավինելով Բարձրյալի զորությանը»,- նշում էին ներկաներից շատ-շատերը:
Նշենք նաեւ, որ օրվա առիթով կազմակերպված մեծ Տոնախմբությանը մասնակցում էին Տավուշի թեմի ողջ հոգեւոր դասի ներկայացուցիչները, (ինչպես նաեւ սփյուռքում ծառայող մեր հոգեւոր այրերը) մի շարք ՀՀ պետական, հասարակական, մշակութային գործիչներ, գեներալներ, սպաներ, մտավորականներ եւ հայտնի ու պատվավոր Տավուշեցիներ:






Ի դեպ,երեկվա միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, եւ վերջինիս գործընկեր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Իսկ ահա օրվա խորհրդի առիթով, «Տավուշ» ՀՄ-ի կողմից «Տարածաշրջանի հոգեւոր-մշակութային կյանքի զարգացման, բարեգործական ձեռնարկների երեխաների դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար» «Պատվավոր Տավուշեցու» հավաստագրերով պարգեւատրվեցին հայտնի ու հեղինակավոր տավուշեցիներից շատերը:
Այլ մանրամասներ՝առաջարկվող
Տեսանյութերում:
Fnews.am
Տավուշ-Երեւան
