Թոռը 82-ամյա տատից 3.750.000 դրամ և 3.000 ԱՄՆ դոլար է գողացել
Դեկտեմբերի 30-ին, 24-ամյա Արթուր Ս․-ն 82-ամյա տատի բնակարանից գողացել էր 3.750.000 դրամ և 3.000 ԱՄՆ դոլար:
Հունվարի 10-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով Արթուր Ս․-ն ներկայացվել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն։