1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թոշակի շեմը բարձրացրին, նպաստները «լուծարեցին»

 Խորհրդային տարիներից սկսած՝ մինչեւ անկախ Հայաստանի 1996 թիվը՝ կենսաթոշակային տարիքը կանանց համար սահմանված էր 55 տարեկանը, տղամարդկանց համար՝ 60: 1996թվին, երբ արդեն համարյա թե աշխատող գործարան չկար, հանկարծ որոշեցին կանանց թոշակի տարիք սահմանել 63, տղամարդկանց համար՝ 65 տարին. երեւի բյուջեի հոգսը թեթեւացնելու համար: Ոմանց դա ուրախացրեց այն առումով, որ եթե պետական հիմնարկում էին աշխատում, պետական մակարդակով չէին կարող «քեֆներին կպչել» ու ասել, թե «տիկին» կամ «պարոն» ՝ «Ձեր թոշակի տարիքը լրացել է, դուք ունեք կենսաթոշակի անցնելու իրավունք»: Բայց ի՞նչ անեին նրանք, ովքեր հարկադրաբար անգործության էին մատնվել /ու հիմա էլ մատնված են / աշխատատեղերի կրճատման պատճառով: Դա դեռ բավական չէր, գործազուրկների նպաստն էլ / որ գրեթե գրոշներ էին / դարձրեցին մինչեւ 55 տարեկանների համար:Ու ստացվեց, որ 55-60 տարեկաններն արդեն ոչ թոշակ էին ստանում, ոչ՝ նպաստ. եթե երեխաներ ունեին չափահաս տարիքի՝առավել եւս, քանի որ գործում էր այն տրամաբանությունը, որ «երեխաները պարտավոր են պահել  իրենց ծնողներին»: Ու կապ չունի, որ մեծամասշտաբ գործազրկություն է. ոնց՝ ուզում են՝ թող ծնողներին պահեն էդ երեխաները: Ու այդ ժամանակներից՝ աղքատությունն սկսեց էլ ավելի մեծանալ, տոկոսի տակ ընկածներն ու սնակացածները շատանալ: Պատկերն ավելի ողբերգական դարձավ, երբ 1 տարի առաջ էլ գործազուրկների նպաստը «լուծարեցին»հայրենի օրենսդիրները ՝ դրա հաշվին իրենց աշխատավարձերն էլ ավելի  բարձրացնելով...Հիմա արդեն կարելի է օրենքը «վերաձեւել» այսպես. «Թոշակառու ծնողները պարտավոր են պահել իրենց զավակներին», քանի որ «բախտավոր» են համարվում այն ընտանիքները, ում տանը թոշակ ստացող կա: Ընտանիք կա, որ 60-ն անց հասուն մարդիկ աշխատանք չունեն ՝քանի որ աշխատաշուկայում պահանջարկը հիմնականում մինչեւ 35 տարեկաններին է նախապատվություն տալիս, ու այդ մարդիկ ստիպված ապրում են իրենց 80-ն անց հոր կամ մոր թոշակով. բա սա ծաղր չէ՞, բա էդ սոցապներում ժողովրդի դարդից հասկացող մի մարդ չկա՞, որ ասի՝ «Այ ախպեր, էս ի՞նչ ենք անում, երկրում աշխատատեղ չկա, մենք թոշակի շեմը դարձրել ենք 63-65 տարին, էդ մարդիկ ո՞նց են ապրելու, եթե աշխատանք չունեն»: Երեւի մոռացել են, որ նման օրենք կա, որով էլ ավելի է մեծանում աղքատների բանակը: Իսկ շատերն էլ արդեն թոշակի տարիքի էլ չեն հասնում ՝ սոցիալական ծանր պայմանների արդյունքում:Առավել աչքաբացներն ու հնարավորություն ունեցող մարդիկ »ճողոպրում» են Ռուսաստան՝ էնտեղ քաղաքացիություն «հաջողացնում», ու բարձրով թոշակավորվում, հետո էդ բարձր թոշակով գալիս են Հայաստան, իրենց գլուխը պահում: Բա սա պետությու՞ն է, մարդկանց խնայբանկի ավանդները լավագույնս «փոշիացրին» / գոնե Պուտինից խնդրեն, ասեն՝ դե էդ ավանդների տերը Սովետական Մոսկվան էր, հայ ժողովուրդը 70 տարուց ավելի Մոսկվայի համար էր աշխատել, ու հիմա ոնց որ թե իրավահաջորդն էլ Ռուսաստանի Մոսկվան է, ու գոնե որպես բարի կամքի դրսեւորում ՝Եվրասիական մտնելու համար, էդ ավանդները թող Ռուսաստանը փոխհատուցի. լավ կլինի՝ ռուսականով, 25 տարվա տոկոսներն էլ հետը սուբսիդավորեն /,  թոշակի շեմը բարձրացրին, գործազուրկի նպաստներն էլ վերացրին:

...Վատն այն է, որ Ռուսաստանն էլ է փորձում Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից ամրագրված «օրինակելի փորձն» ընդօրինակել, ու թոշակի շեմը բարձրացնել:

...Մինչ այս նյութը գրում էի ՝ ֆեյսբուքային համախոհներիցս մեկը տեղեկացրեց, որ ինքն էլ է ուղեվորվում Ռուսաստան՝ու երեւի թե ձմեռը հետ կգա: Գնացողաց բարի ճանապարհ, մնացողաց՝ համբերություն, կառավարողներին էլ հասկացողություն ու խղճմտանք:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan