ԹՈՂ ԲՈԼՈՐՆ ԻՄԱՆԱՆ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՐՑԱԽՆ Է ԱՐՑԱԽԻ ՀՈՂԸ ՍՈՒՐԲ Է, ԽՈՍԵԼՈՒՑ ՎԱԽԵՑԵՔ
Ամբողջ կյանքում ատել եմ էժան հեղինակություն վաստակող մարդկանցից, էժան վաճառվող հակահայրենասիրական գործունեություն իրականացնող մարդկանցից, կապ չունի ինչ մասնագիտության են տիրապետում, կարևորը չունեն ամենակարևորը՝ ՄԱՐԴ լինելը: Հենց այնպես չէր, որ Բակո Սահակյանի մասին կարդացածս կեղծիքը հրապարակեցի, որ տեսնեմ քանի ճղճիմ են իհայտ գալու, ում ասածն են որդեգրելու Բակո Սահակյանին: Շատ կարճ ժամանակում պարզվեց:Բակո Սահակյանի մասին լավ կարծիք եմ միշտ ունեցել և այդ ճղճիմները, ովքեր մտադիր են պառակտում մտցնել ՀԱՅ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ, ուրեմն, իմացեք, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է և ՎԵՐՋ: Ձեր նմանների պատճառով է, որ այսքան զոհեր ենք ունենում և ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ գնալով դառնում է մի կետ։
Արցախի հողը տնքում է, նրա երկնքում 9400 տղեքի հոգիներն են հրեշտակ դարձած պաշտպանում, սահմանում մաքրեմաքուր տղեքն են պաշտպանում, իսկ այդ զոհերի և վիրավորների ընտանիքներն էլ ձեր նմանների պատճառով միայն ցավ և վիրավորանք են զգում, հերիք է նրանց հաշվին ապրեք, մարդ եղեք: Այո, հիմա խոսքս հակառակն եմ տանում, այս խառնակիչների գլուխը պետք է կոտրել, որ հասկանան Արցախը ՀԱՅ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՐՊԱՍՆ Է , ոչթե ձեր գրպանի նյութաբեր շահարկելիքը: Այ, այն ժամանակ, որ Լևոնն ու Վազգենը ռուսի հետ հաշվի չնստեին, Արցախը չէ, ծովից ծովն էլ հետ կբերեինք, տղեքը պատրաստ էին:
Խնդրում եմ ոչ մեկ չփորձի տգեղ մեկնաբանություններ գրել, յուրաքանչյուր ԱՐՑԱԽՑԻ գիտե ԱՐՑԱԽԻ ԱՆԳԻՆ ԼԻՆԵԼԸ և ՄԵՐ ու ՁԵՐ չկա, չփորձեք ոչմեկդ ձեր սևն ու սպիտակը հանկարծ խառնեք ԱՐՑԱԽԻՆ։
Մարդիկ, հատկապես վաճառվող լրագրողներ, բաներ կան, որ չի կարելի անցնել: Բազմիցս եմ եղել Արցախում, և ամեն անգամ ոտքս շատ զգույշ եմ դնում գետնին, Արցախի հողը ՍՈՒՐԲ է, իմացեք, ով մի սխալ քայլ անի անիծվելու է: Նույնիսկ կորոնավիրուսն է Արցախի հետ հաշվի նստել, աշխարհում միակ վայրն է, ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ, ԱՇԽԱՐՀԻ ՍՐԲԵՐԻ ՍՐԲՈՑԸ և ՄԱՔՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՂԵՔ ԱՐՑԱԽՈՒՄ, ԾՆԿԻ ԵԿԵՔ և ՀԱՄԲՈՒՐԵՔ ԱՐՑԱԽԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ , ԱՅՆ ԱՆԳԻՆ Է....
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ