Թող ինձ ասեն «ռաբիսի թագուհի», ուրախանան՝ դրանից իմ ոչ մի տեղը չի ցավում.Նանա
Ապրիլի 4-ին իր ծննդյան տարեդարձը, ինչպես և նախորդ տարի, Նանան նշելու է Մոսկվայում՝համերգային մեծ ծրագրով՝ մոսկվաբնակ երկրպագուների և ընկերների շրջապատում: «Այս տարի Մոսկվայից հրավեր ունեցա և մեծ սիրով համաձայնեցի: Շատ ավելի շքեղ ծրագրով կներկայանամ իմ հանդիսատեսին, քանի որ չեմ սիրում կրկնվել, միշտ նորություններով լի եմ: Այդ օրը հրավիրված են սիրված երգիչ-երգչուհիներ, դերասաններ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց երգչուհին:
Սակայն անուններ տալ խուսափեց՝ պնդելով, որ դրա համար ունի իր պատճառները. «Խուսափում եմ անուններ տալ, քանի որ ինձ վերաբերող նյութերը կարդալիս մարդիկ մտածում են, թե «գլուխ եմ գովում»: Թեև, նման բան չկա: Ավելի լավ է, հետո հյուրերիս կտեսնեն ֆոտոների և վիդեոտարբերակի միջոցով: Միայն նշեմ, որ լինելու են հայտնի մարդիկ ինչպես հայաստանյան, այնպես էլ մոսկովյան շոու-բիզնեսից»:
Շարունակությունը` այստեղ: