Տպավորություն է, որ խոցվածը ԱԳՆ-ն է, ոչ թե ուղղաթիռը. Ժամանակ
Արդեն վեց օր է, ինչ հայկական կողմը չի կարողանում հասնել Հայաստանի և Ղարաբաղի համատեղ զորավարժությանը մասնակցելու ընթացքում Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռին եւ վերցնել դիակները։
Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն եւ այսպես ասած քաղաքական ղեկավարությունն այս կապակցությամբ առաջին դատապարտող հայտարարությունից զատ ոչինչ չեն արել։ Այնպիսի տպավորություն է, որ խոցվածը ԱԳՆ-ն է, ոչ թե ուղղաթիռը։
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի արտգործնախարարն անցնող մեկ շաբաթվա ընթացքում երեւի պետք է «նյուզմեյքեր» լիներ իր հայտարարություններով, իր այցերով, առաջարկներով, նախաձեռնություններով, պահանջներով, կոչերով եւ հորդորներով։
Եվ հենց սա է, որ ստեղծում է առավելապես նվաստացուցիչ եւ հուսահատ վիճակ, որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը ընդամենը փորձում է հերթական անգամ Մոսկվայում ճշտել խաղի այն շրջանակներն ու սահմանները, որ թույլատրված են մեզ՝ Եվրասիական միությանն անդամակցող երկրին։
Համենայնդեպս, զարմանալի է այն լռությունն ու իներտությունը, որ ցուցաբերում է Հայաստան արտաքին քաղաքական գերատեսչությունը ստեղծված իրավիճակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
