Թրամփի առաջին կինը ցանկանում է դառնալ դեսպան
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝Իվանա Զելնիչկովա-Թրամփը "New York Post"-ին հարցազրույց է տվել և հայտնել,որ ցանկանում է դառնալ ԱՄՆ դեսպանը Չեխիայում...Նա հիշեցրել է,որ ծնվել է Չեխոսլովակիայում,շատ լավ տիրապետում է չեխերենին և բավական լայն ծանոթություններ ունի իր պատմական հայրենիքում...Իվանան լրագրողին հիշեցրել է,որ երեք գրքի հեղինակ է,որոնք թարգմանվել են 25 լեզվով և հրատարակվել 40 երկրներում...Իվանան նաև կարծիք է հայտնել,որ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո չի տեղափոխվի Սպիտակ Տուն,այլ կշարունակի ապրել Մանհեթենում գտնվող Trump Tower-ում...
Հիշեցնեմ,որ Իվանան Դոնալդ Թրամփի առաջին կինն է,որի հետ վերջինս ապրել է 1977—1992 թթ-ին...Դ.Թրամփի առաջին կինն իր "սիրառատությամբ" ոչնչով չի զիջում իր երկրորդ ամուսնում...Եթե Դոնալդը երեք անգամ է նշանվել,ապա Իվանան մինչև 2009 թ-ը փոխել է 5 ամուսին...
Հետո էլ բողոքում ենք,թե մեր օլիգարխները և իշխանավորները իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելով բարեկամներին,խնամիներին և այլնին տեղավորում են լավ գործերի...Նույն բանն էլ պարզվում է ԱՄՆ-ում է...Սակայն,մի տարբերություն կա...Իմ կարծիքով,ամերիկացի պաշտոնյաների բարեկամներն ավելի պրոֆեսիոնալ են իրենց գործի մեջ,քան մեր դիլետանտներն ու անգրագետները,որոնց գործունեությունը,այսինքն՝ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ,հակապետական է...